Միգրենի դեմ նոր սփրեյը փորձարկումներ է անցել
Advertisement 1000 x 90

Միգրենի դեմ նոր սփրեյը փորձարկումներ է անցել

Biohaven ընկերությունը հաջողությամբ փորձարկել է վազեգեպանտը՝ միգրենի դեմ պայքարի նոր միջոցը: Դա ինտրանազալ սփրեյի ձևով առաջին CGRP ինհիբիտորն է:

“Ռեմեդիում”-ի հաղորդմամբ՝ այժմ շուկայում կա CGRP ինհիբիտորների ներարկման մի քանի ձև՝ նախատեսված միգրենի նոպաների հաճախականության նվազեցման համար:

Հետազոտությունները ցույց են տվել, որ միջոցի բարձր դոզաները՝ 10 և 20 կգ, ապահովել են ցավի ինտենսիվության նվազեցում 2 ժամվա ընթացքում 22,5%-ով: Ձայների, լույսի նկատմամբ զգայունությունն ու սրտխառնոցը նվազել են 41,9-42,5%-ով: Հետաքրքիր է այն, որ արդյունքը պահպանվել է երկար ժամանակ. մինչև 48 ժամ դեղամիջոցի կրկնակի ներարկում չի պահանջվել:

Կարևոր է, որ թերապիան լավ է ազդել պացիենտների վրա, իսկ կողմնակի էֆեկտները 80 տոկոսով ավելի քիչ են եղել: Մշակողների խոսքով՝ սփրեյը լյարդի համար բացարձակ անվտանգ է:

med.news.am