Հարցումների մասնակիցները ՀՀ-ում բնապահպանության համար ամենամեծ վտանգը համարում են աղբանոցների խնդիրը
Advertisement 1000 x 90

Հարցումների մասնակիցները ՀՀ-ում բնապահպանության համար ամենամեծ վտանգը համարում են աղբանոցների խնդիրը

«GALLUP International Association»-ի իրականացրած հարցումների մասնակիցները Հայաստանում բնապահպանության համար ամենամեծ վտանգը համարել են աղբանոցների խնդիրը: Այս մասին դեկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք նշել, թե որոնք են այն խնդիրները, որ կարող են վտանգել ՀՀ բնապահպանությունը. 40.5%-ով այն համարում են աղբանոցների խնդիրը, 36.7%-ով՝ Դիլիջանի անտառահատումները, 30.8%-ով՝ Սևանա լճի հիմնախնդիրները, իսկ 26%-ով Ամուլսարի հանքի շահագործումը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցման մասնակիցներն այլ խնդիրները նվազ ռիսկային են որակել:

Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:



Նման նյութեր