Ափոյան. «Եթե ԵՊՀ-ում անօրինական որևէ գործողություն լինի, ի՞նձ պետք է միշտ բերման ենթարկեն». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ափոյան. «Եթե ԵՊՀ-ում անօրինական որևէ գործողություն լինի, ի՞նձ պետք է միշտ բերման ենթարկեն». armeniasputnik.am

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է իրեն ոստիկանություն բերման ենթարկելու հանգամանքներին և նշել, որ ԵՊՀ տարածքում հնչած կրակոցների պատմության հետ որևէ առնչություն չունի:

ԵՊՀ ուսխորհրդի նախագահը չի հասկանում, թե ինչ հիմքով են իրեն որպես վկա կամ կասկածյալ ներգրավել։ Նա այս ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Իմ հարցերից մեկին պատասխանել են միայն, որ ուսխորհրդի նախագահ եմ, դրա համար, սակայն դա համարում եմ անօրինական: Պատրաստվում եմ ինձ բերման ենթարկելու օրինականության հետ կապված բողոք ներկայացնել, որպեսզի հարցը քննվի և համապատասխան գնահատական տրվի»,- ասաց նա` նշելով, որ իրեն սկզբում հրավիրել են կասկածյալի կարգավիճակով, հետո արդեն քննչական մարմնում որպես վկա է հանդես եկել:

ԵՊՀ ուսխորհրդի նախագահի խոսքով` համալսարանն այն կառույցն է, որտեղ ինքը վերջին տարիներին նվիրված աշխատել է և ինչ-որ չափով տեղում վաստակել է բարի համբավ, հետևաբար ոստիկանների գործողությունները, մասնավորապես ԵՊՀ-ից ձեռնաշղթաներով տանելը վնաս է հասցրել իր պատվին:

«Ստացվում է, որ եթե ԵՊՀ-ում ցանկացած անօրինական գործողություն կատարվի, ինձ որպես վկա պետք է միշտ բերմա՞ն ենթարկեն, ոչ թե հրավիրեն հարցաքննության»,- տարակուսում է նա:

ԵՊՀ ուսխորհրդի նախագահին երեկ բերման էին ենթարկել դեկտեմբերի 20-ին Երևանում հնչած կրակոցների պատճառով։ Այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմանում, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երևանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել, և հնչել են կրակոցներ:

armeniasputnik.am



Նման նյութեր