Թղթադրամները կարող են նպաստել գրիպի տարածմանը. մասնագետներ
Advertisement 1000 x 90

Թղթադրամները կարող են նպաստել գրիպի տարածմանը. մասնագետներ

Թղթադրամներն ինֆեկցիաների բուծարան են. օրինակ՝ գրիպի վիրուսը թղթադրամների վրա պահպանվում է մինչեւ 2 շաբաթ, եւ կարելի է վարակվել փողը բանկոմատից հանելիս կամ աշխատավարձը թղթադրամով ստանալիս: Այս մասին նախազգուշացնում են «Ռոսպոտրեբնադզորի» փորձագետները:

Նրանք նշել են, որ որոշ երկրներում տպագրում են հակասեպտիկ հատկություններով թղթի վրա: Սակայն չեն հստակեցրել՝ այդ տեխնոլոգիան կոնկրետ որ երկրներում է օգտագործվում:

Գերատեսչության մասնագետները խորհուրդ են տվել գրիպի ժամանակ ընդունել ջերմիջեցնող միջոցներ, եթե մարմնի ջերմությունը անցնում է 39 աստիճանից, քանի որ «մարմնի նորմալ կամ մի փոքր բարձրացած ջերմությունը վիրուսի համար դրախտ է»:

Խորհուրդ է տրվում նաեւ ինքնաբուժմամբ չզբաղվել եւ հակաբիոտիկներ չընդունել, քանի որ դրանք նախատեսված են բակտերիաների դեմ պայքարելու համար, իսկ վիրուսային հիվանդությունների դեպքում անօգուտ են:

med.news.am