«Ինքս պետք է իմ հետևորդներին մատուցեի ամանորա ֆոտոշարք: Ինչպես տեսնում եք՝ բոլորն այս օրերին իրենց տոնական ֆոտոշարքերն են ներկայացնում հանրությանը, ես էլ փորձեցի իրականացնել տարբերվող և օրիգինալ մի շարք, որում ևս կփոխանցեի ամանորյա տրամադրություն՝ ցուրտ է, ձմեռ… Նոր տարի… Սառցե թագուհի…»,-ասում է Անուշիկը՝ հավելելով.
«Ինչպես բոլոր աղջիկները՝ ես նույնպես միշտ սիրել եմ հեքիաթային նուրբ կերպարներին: Միգուցե, Սառցե թագուհին մի փոքր ավելի խորթ է շատերին, բայց պետք է հիշել, որ նա ևս հեքիաթային կերպար է, ասեմ ավելն՝ շատ ուժեղ կերպար»:
Ինչպես հայտնի է՝ Անուշիկն ամուսնու հետ հիմնականում բնակվում է Փարիզում, սակայն Ամանորը որոշել են դիմավորել Երևանում: Մոդելը նշում է՝ միշտ է սիրել այս տոնը և հիմա էլ սիրով պատրաստվում է Նոր տարվան, իսկ ամփոփելով 2019-ը՝ խոստովանեց.
«Շատ խառը տարի էր՝ ռիսկային և լարված: Մեծ անհամբերությամբ եմ սպասում 2020-ին: Վստահ եմ՝ հրաշալի տարի է լինելու»:
Ամբողջությամբ՝ news.am