Ինչպես գրում է tert.am-ը, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը մարդու իրավունքների սահմանափակում է: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Այսինքն՝ ում, երբ ուզեն, ոնց ուզեն՝ կլսեն: Ոնց են մարդուն գաղտնի լսում: Կարող ես ամեն ինչ լսել՝ ում հետ ժամադրվել, ինչ է արել: Ոստիկանության նախկին աշխատողներ կան, հին բնավորության համաձայն, ամեն ինչ կարող են անել, որ նման բաները լսեն: Ես չգիտեմ՝ ինչ դեպքում ոստիկանն իրավունք ունի լսելու: Եթե մենք այս ձևով ենք ուզում մեր երկրում կարգ ու կանոն հաստատել, դա, իմ կարծիքով, չի լինելու»,- ասաց նա, ապա հավելեց. «Մարդուն ոնց որ բռնեք «ժուչոկ» դնեք վրան»:
Ամբողջությամբ՝ tert.am