Ադրբեջանական ԶՈւ–ն մասամբ Վրաստանի տարածք է անցել. Արտակ Դավթյան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանական ԶՈւ–ն մասամբ Վրաստանի տարածք է անցել. Արտակ Դավթյան. armeniasputnik.am

Ադրբեջանական զորքերը որոշակի տարածքում խախտել են Վրաստանի սահմանը, այսօր կայացած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Ադրբեջանը նոր հենակետ չի սարքել, այլ ամրակայել է արդեն եղածն` ի պատասխան այդ ուղղությամբ մեր գործողությունների։ Մենք այդ ուղղությամբ անհանգստանալու առիթ չունենք։ Որոշ հատվածում հակառակորդը հատել է Վրաստանի սահմանը, և կարծում եմ` դա վրացական իշխանության խնդիրն է»,  –ասել է ԳՇ պետը։

Հայաստանի տեսանկյունից Ադրբեջանի` սեփական տարածքում ծավալած գործողությունները մեզ համար վտանգ չեն ներկայացնում։

«Գազատարի ու ճանապարհի նկատմամբ հսկողություն ստանալու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այս ուղղությամբ լուրջ մտահոգություններ չկան ու չեն ակնկալվում` հաշվի առնելով մեր դիրքերը», – նշել է Դավթյանը։



Նման նյութեր