Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է օտար երկրների շահերը: Մենք չենք ուզում մաս կազմել այն կառույցին, որի ղեկավարը օտարերկրյա գործակալ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
«Հանրային խորհրդից մեր դուրս գալու պատճառը Ստյոպա Սաֆարյանն է, նրա անձը: Հանրային խորհուրդը կառույց է, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի շահերը, հետաքրքրությունները, Հանրային խորհրդի աշխատանքները կոորդինացնողը՝ ղեկավարը պետք է լինի անձնավորություն, որը կապ չունի օտար երկրների ուժերի հետ, հիմնադրամների հետ: Կառույցը՝ նրա ղեկավարությամբ, չի կարող սպասարկել հայաստանյան քաղաքական-հասարակական շահերը: Ցավում եմ, որ ՀԽ-ն արդեն գտնվում է շատ վտանգված փուլում: Մեր երկիրը զավթել են նմանատիպ մարդիկ»,- նշեց Արման Ղուկասյանը:
Ամբողջությամբ՝ tert.am