Անցնող տարվա տնտեսական աճը ապահովող հիմնական գործոնը եղել է ստվերի կրճատումը: Այս առումով ունենք հարցադրումներ կառավարությանը, թե ո՞րն է նրանց կատարած աշխատանքը, եթե մարդկանց կենսամակարդակը չի փոխվում: Պետական կառավարումը շատ փոքր ազդեցություն ունի գրանցված տնտեսական ցուցանիշների վրա: 10 ամսվա կտրվածքով կառավարությունը թերակատարել է բյուջեն 22%-ով: Մենք Կենտրոնական բանկում ունենք մոտ 300 միլիարդ դրամի չափով ավանդներ: Նախորդ տարվա համեմատ ավանդներն աճել են 65 %-ով՝ նաև ի հաշիվ պետական խնայողությունների: Չկա ծրագիր, թե այդ գումարներն ինչպես են ծախսվելու: Մենք ունենք իրավիճակ, երբ ֆինանսների կառավարումը շատ անարդյունավետ է իրականացնում: Մենք ունենք գումար, բայց չենք կարողանում կամ չգիտենք ինչպես ծախսել: Արդյունքում շարունակում ենք վարկեր կուտակել:
Մեր թարմ ուղեղով զրուցակիցը տնտեսագետ Սուրեն Պարսյանն է: