Շքեղություն. ինչ արժողությամբ զարդ ու ժամացույց է կրել Ռոնալդուն վերջին կոնֆերանսի ժամանակ
Advertisement 1000 x 90

Շքեղություն. ինչ արժողությամբ զարդ ու ժամացույց է կրել Ռոնալդուն վերջին կոնֆերանսի ժամանակ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն օրեր առաջ Դուբայում կայացած կոնֆերանսին ներկայացել է թանկարժեք զարդերով ու ժամացույցով:

Ինչպես գրում է Mirror-ը, պորտուգալացին կրել է  Rolex-ի արտադրած ամենաթանկարժեք ժամացույցը երբևէ. Rolex GMT-Master Ice watch-ի արժեքը կազմում է 380 հազար ֆունտ ստեռլինգ: Իսկ ահա Ռոնալդուի ադամանդե մատանիները միասին արժեն 630 հազար ֆունտ ստեռլինգ:

Հիշեցնենք, որ ըստ Forbes-ի կազմած ցուցակի՝ Ռոնալդուն վերջին տասնամյակում 2-րդ ամենամեծ եկամուտներն ունեցած մարզիկն է աշխարհում. 800 միլիոն դոլար՝ 10 տարվա ընթացքում:

vnews.am