Քայլելով ճանաչենք մեր հայրենիքը. վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել դեպի սար քայլարշավի համար
Advertisement 1000 x 90

Քայլելով ճանաչենք մեր հայրենիքը. վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել դեպի սար քայլարշավի համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպի Արտանիշ սար անվտանգ քայլարշավի համար կրկին շնորհակալություն է հայտնել` իր «Ֆեյսբուք»-ի էջում կիսվելով քայլարշավի խումբը ղեկավարողի գրառմամբ:

«Կրկին շնորհակալ եմ հետաքրքիր, անվտանգ արշավի եւ հաճելի ընկերակցության համար:Քայլենք ու քայլելով ճանաչենք մեր հայրենիքը»,-նշել է վարչապետն ու հավելել` մինչ նոր հանդիպում:

Հունվարի 5-ին դեպի Արտանիշ սար մի խումբ անձանց հետ քայլարշավը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվիրել էր տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը: Վարչապետն իր «Ֆեյսբուք»-ի էջի ուղիղ հեռարձակմամբ քայլարշավի ընթացքում ողջույնի ուղերձ էր հղել Իրանի և ԱՄՆ նախագահներին `համոզվածություն հայտնելով, որ երկու երկրների առաջնորդները ստեղծված իրավիճակում իմաստուն կգտնվեն ու թույլ չեն տա, որ իրավիճակն ավելի վատթարանա:



Նման նյութեր