Ո՞ր երկրների քաղաքացիներ են Իրանում ավիաաղետի հետևանքով զոհվածները
Advertisement 1000 x 90

Ո՞ր երկրների քաղաքացիներ են Իրանում ավիաաղետի հետևանքով զոհվածները

Հունվարի 8-ին Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռում գտնվող անձանց մեծ մասը եղել է Կանադայի քաղաքացի: Դա բխում է Aviation Newsroom ընկերության դեռևս չհստակեցված տեղեկատվությունից, որը հետևում է աշխարհում օդանավերի թռիքչների տվյալներին:

Դատելով Aviation Newsroom ընկերության տվյալներիցՙ ինքնաթիռի ուղևորների թվում ուկրաինացիներ չեն եղել, ուկրաինացիներ են եղել միայն անձնակազմի անդամները:

Եվ այսպես, PS752 ուկրաինական ավիաընկերության չվերթի ուղևորների թվում եղել են.

Անձնակազմի 13 անդամ Ուկրաինայից

Իրանի քաղաքացիներ – 71

Կանադայի քաղաքացիներ – 73

Գերմանիայի քաղաքացիներ – 4

Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ – 3

Շվեդիայի քաղաքացիներ – 8

Աֆղանստանի քաղաքացիներ – 6»:

Միաժամանակ, Իրանի քաղավիացիայի կոմիտեն հաղորդել է, որ Boeing 737-800 ինքնաթիռի 147 ուղևորները եղել են իրանցիներ, 32-ը` օտարերկրացիներ:

shantnews.am



Նման նյութեր