Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական ինքնաթիռի անկման վայրում աշխատող փրկարարները գրություն են գտել, հայտնում է korrespondent.net կայքը` հղում տալով «Ուկրաինա 24/7»-ի Telegram-յան ալիքին:
Գրառումը գրված է ֆարսի լեզվով, որով խոսում են Իրանի բնակիչների մեծ մասը: Գրառման մեջ իրանցի ուսանողն Աստծուց քննությունը հանձնելու համար օգնություն է խնդրում:
Նշվում է, որ զոհերի մեծ մասը Կանադայից ուսանողներ են եղել: Նրանք սուրբծննդյան արձակուրդներից հետո դասերին վերադառնալու համար ցածր գնի պատճառով օգտվել են ուկրաինական ավիաուղիներից:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի PS752 չվերթը վթարի է ենթարկվել Թեհրանի մերձակայքում թռիչքից րոպեներ անց:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել: