«Էդմոններին հորդորում եմ քիչ կախվել Աշոտյաններից, որովհետև Աշոտյանները լավ են հիշում, թե ոնց էին Էդմոններն իրենց կաբինետում բողոքում Նիկոլ Փաշինյանից» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Էդմոններին հորդորում եմ քիչ կախվել Աշոտյաններից, որովհետև Աշոտյանները լավ են հիշում, թե ոնց էին Էդմոններն իրենց կաբինետում բողոքում Նիկոլ Փաշինյանից»

«Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը սրտաճմլիկ վիդեո էր հրապարակում բնության գրկում, որտեղ բանուգործը թողած, ընտրություններից մի տարի հետո Խորհրդարանում ներկայացված խմբակցության ղեկավարը ժողովրդին ուզում է ապացուցել, որ ինքն է ընդդիմությունը: Այսինքն՝ ինքը մի տարի անց ստորագրում է նրա տակ, որ անցյալ ամբողջ տարին դատարկ է աշխատել: Ժողովուրդը լավ գիտի՝ ով է ընդդիմությունը: Իրենք մեր օրոք մեզ ընդդիմություն չեն եղել, ուր մնաց՝ Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն լինեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ըստ նախկին պատգամավորի՝ մենք Խորհրդարանում ունենք ֆեյք-ընդդիմություն՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» խմբակցության, ով, օրինակ, երեկ ասում էր՝ «Աշոտյաններին եք ուզո՞ւմ ընդդիմություն, թե՞ մեզ»:

«Հիմա Աշոտյանները, ի դեմս ինձ, Էդմոններին հորդորում են քիչ կախվել Աշոտյաններից, որովհետև Աշոտյանները լավ են հիշում, թե ոնց էին Էդմոններն իրենց կաբինետում բողոքում Նիկոլ Փաշինյանից: Հետևաբար՝ հեռու մնացեք մեզնից, տղերք»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում



Նման նյութեր