Համացանցում են հայտնվել Իրաքում ԱՄՆ բազաների հրետակոծության առաջին կադրերը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Համացանցում են հայտնվել Իրաքում ԱՄՆ բազաների հրետակոծության առաջին կադրերը

Իրաքում ամերիկյան Էյն ալ–Ասադ ռազմաբազայի հրետակոծությանն առաջին կադրերը հայտնվել են համացանցում։

Ավելի վաղ համացանցում հրապարակվել էին ամերիկյան ռազմաբազայի ավերածության արբանյակային լուսանկարները։

Հիշեցնենք` հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ, որոնք երկուսն էլ մահացել էին։ Վաշինգտոնում համարում են, որ նրանք առնչություն ունեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա կատարված հարձակման հետ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ամերիկացիներից վրեժ լուծելու գործողության մեկնարկի մասին։ Հունվարի 8–ի գիշերը Իրանը հրթիռակոծել է Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։

Հարվածներից հետո Իրանը հայտարարել է առնվազն 80 զինվորականի մահվան մասին։  Վաշինգտոնը հայտարարել է, որ ոչ ոք չի տուժել, վնասվել են միայն շենքերն ու տեխնիկան։

armeniasputnik.am