Իրանա-ամերիկյան հակամարտության կոնֆլիկտի ամենաթեժ պահին դժբախտություն պատահեց. հունվարի 8-ի վաղ առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչքի դուրս գալուց անմիջապես հետո, ուկրաինական Boeing 737-ը կործանցվեց: Այն պետք է ուղևորներին հասցներ Կիև:
Այդ չվերթի բորտուղեկցորդուհիներից մեկն էլ Վալերիա Օվարչուկն էր: Նրա վերջին գրառումն Ինստագրամում գրավել է օգտատերերի ուշադրությունը և շատերին նույնիսկ ստիպել արտասվել: «Հանգչիր խաղաղությամբ, հրեշտակ»,- գրում են նրանք:
Վերջին լուսանկարը, որը Լերան տեղադրել է իր էջում, մակագրել է կարճ. «Աշխատանք, ես քեզ սիրում եմ»:
Լուսանկարն արվել է Թայլանդում, աղջիկը լուսանկարվել է մայրամուտի ֆոնին:
Վալերիա Օվարչուկը «Ուկրաինական միջազգային ավիաուղիների» PS752 չվերթի անձնակազմի 9 անդամներից մեկն էր, ով զոհվել ինքնաթիռի կործանման հետևանքով:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Վալերիան ծնունդով Լուգանսկից էր: Ավիացիոն ուսումնարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Կիև, որտեղ էլ անցել է բորտուղեկցորդու աշխատանքի: Այստեղ էլ նա ամուսնացել է օդաչուի հետ: