2019թ.–ի ամենաաղմկահարույց պաշտոնանկությունները. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

2019թ.–ի ամենաաղմկահարույց պաշտոնանկությունները. armeniasputnik.am

2019թ.–ին հրաժարականների ժամանակագրական ցանկը բացեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Հունիսի 7-ին նա Facebook-ի իր էջում հայտարարեց, որ որոշել է  հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Որոշ տվյալներով` նրան դուր չէր գալիս դատական բարեփոխումների «հարվածային» տեմպը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` թերևս ամենաաղմկահարույց կադրային որոշումն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հեռացումն էր, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին։ Փաշինյանն ասել էր այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ։ Դրանից գրեթե մեկ ժամ անց Վանեցյանը հայտարարություն արեց։ Այն բավականին կոշտ էր։

Պաշտոնանկություններ էլի եղան, իսկ աղմկահարույց հրաժարականների ցանկն ամփոփեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականը։ Տարբեր աստիճանի պաշտոնյաները մշտապես քննադատում էին Խորհրդի ու Մանուկյանի գործունեությունը։ Իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մի անգամ ասել էր, որ Հանրային խորհուրդն «անիմաստ կառույց» է ու լավ կլիներ, որ Վազգենն Մանուկյանն ինքը գիտակցեր իրավիճակն ու հրաժարական տար։ Մանուկյանը «գիտակցեց» ու հեռացավ նոյեմբերի 13-ին։ Եվ իհարկե, ըստ ավանդույթի, եղան քաղաքական գնահատականներ։

armeniasputnik.am



Նման նյութեր