Լավ լուր. 100-ի փոխարեն 500 նոր վերելակ կտեղադրվի Երևանում
Advertisement 1000 x 90

Լավ լուր. 100-ի փոխարեն 500 նոր վերելակ կտեղադրվի Երևանում

Այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրվի 500 նոր վերելակ. Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Հաշվի առնելով մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերանայել է վերելակների փոխարինման ծրագիրը։ Նա հնգապատկել է նախօրոք հայտարարված ծավալները»,–գրել է նա։