Ինձ ԱԱԾ էին հրավիրել՝ Նիկոլ Փաշինյանին «գործակալ» անվանելու համար. Ռոբերտ Քոչարյանի աջակից. tert.am
Advertisement 1000 x 90

Ինձ ԱԱԾ էին հրավիրել՝ Նիկոլ Փաշինյանին «գործակալ» անվանելու համար. Ռոբերտ Քոչարյանի աջակից. tert.am

Ինձ հրավիրել էին Ազգային անվտանգության ծառայություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին կատարածս գրառումների համար. սա ազատ խոսքի սահմանափակման փորձ էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Մինասյանը, ում ԱԱԾ հրավիրել էին հունվարի 9-ին:

«Ես գրել եմ, որ Նիկոլ Փաշինյանը խառնվում է դատական համակարգի աշխատանքին և անձնական միջամտություն է իրականացնում երկրի արդարադատությանը, որի իրավունքը չունի, գրել եմ, որ սխալ արտաքին քաղաքականություն է վարում, և որ գործակալ է»,- ասաց Մինասյանը՝ նշելով, թե ԱԱԾ-ում հարցրել են՝ ինչպե՞ս կարող է ապացուցել Փաշինյանի՝ գործակալ լինելը:

Ամբողջությամբ՝ tert.am