«Սկզբունքորեն չեմ պատրաստվում էթիկայի հանձնաժողով ձևավորել, դա պիտի անեն «Իմ քայլի» պատգամավորները, հատկապես գերդոզայով ֆեմինիստուհիները». Նաիրա Զոհրաբյան. aravot.am
Advertisement 1000 x 90

«Սկզբունքորեն չեմ պատրաստվում էթիկայի հանձնաժողով ձևավորել, դա պիտի անեն «Իմ քայլի» պատգամավորները, հատկապես գերդոզայով ֆեմինիստուհիները». Նաիրա Զոհրաբյան. aravot.am

«Իմ քայլը խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ նույն խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին իր արտահայտած կարծիքի, մտքերի հետ կապված արձագանքել էր այսպես՝ «Ամուսնացիր՝ կանցնի»:

Այս վիրավորական արտահայտության հետ կապված, ինչպես տեղեկացրել ենք, ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով կանանց իրավունքների պաշտպանության ջատագովներին, իմքայլական կին պատգամավորներին, որոնք մշտապես աղմուկ են բարձրացնում որևէ հանրային դեմքի կողմից նման անթույլատրելի արտահայտությունների դեպքում. «Էս բա ո՞ւր եք, ազգի Կլարա Ցետկիններ իմքայլական տղամարդ պատգամավորը իմքայլական կին պատգամավորին վիրավորել է: Տգեղ: Շատ տգեղ: Կնոջ ամենացավալի նյարդին դիպչելով: Բայց ես ինչ-որ չեմ լսում կանանց դեմ խտրականության, հոմոֆոբիայի, սեքսիզմի դեմ պայքարի առաջամարտիկ թիմակից ֆեմինիստուհիների բողոքն ու ընդվզումը»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Նաիրա Զոհրաբյանին, մյուս պատգամավորներին ոչինչ չի խանգարում ԱԺ էթիկայի հանձնաժողով ձևավորել ու քննարկել Կարեն Սարուխանյանի պահվածքը, թույլ տված արտահայտությունը, իրենք ունեն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված այդ գործիքը: Ուստի

Aravot.am-ը Նաիրա Զոհրաբյանին հարցրեց, թե չի՞ պատրաստվում օգտվել այդ գործիքից ու էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորել: Նա պատասխանեց. «Սկզբունքորեն չեմ պատրաստվում, դա ինձ համար սկզբունքային հարց է: Ես այդ հարցով չեմ նախաձեռնելու նման գործընթաց, որովհետև կարծում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը պիտի դա նախաձեռնի, հատկապես, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան պատգամավորներ, ովքեր առավոտից երեկո խոսում են կանանց հանդեպ խտրականությունից, ովքեր օրական 9000 ստատուս են գրում կանանց հանդեպ խտրական վերաբերմունքի, հոմոֆոբիայի մասին, ովքեր բոլոր իրենց ստատուսներում ինձ մեղադրում են, որ ես բավարար չափով ֆեմինիստ չեմ, ես կարծում եմ, որ այդ առավելագույն գերդոզայով ֆեմինիստուհիները, եթե խորհրդարանում ինչ-որ գործընթաց պիտի նախաձեռնեն, իրե՛նք պիտի անեն: Ես իմ գնահատականը հնչեցրել եմ, գտնում եմ, որ տեղի է ունեցել իսկապես շատ տգեղ և շատ տհաճ միջադեպ և ձևակերպումը, որն արվել է կին պատգամավորի հասցեին, բացարձակապես անընդունելի է ինձ համար, երբ փորձում են ցավեցնել՝ կնոջ ամենազգայուն նյարդին դիպչելով, բայց ես սկզբունքորեն որևէ նախաձեռնությամբ հանդես չեմ գալու»:

aravot.am



Նման նյութեր