Միայնության հետապնդող ստվերը. ինչո՞ւ են յուրայինները լքում Փաշինյանին. tert.am
Advertisement 1000 x 90

Միայնության հետապնդող ստվերը. ինչո՞ւ են յուրայինները լքում Փաշինյանին. tert.am

tert.am-ը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ միանգամայն անհասկանալի պատճառերով ու անսպասելիորեն աշխատանքից ազատվել է Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Կարապետյանը վերջին երկու տարվա ընթացքում Փաշինյանի երկրորդ խոսնակն էր: Ու չնայած նրան, Կարապետյանն ինչ-որ կերպ փորձել էր մեկնաբանել տեղի ունեցածը, նրա կողմից փաստի առթիվ ներկայացված մեկնաբանությունները միմիայն նոր հարցերի տեղիք էին տվել՝ հանրության շրջանում ու մամուլում ծնելով տարբեր կարգի խոսակցություններ ու վարկածներ:

Պետք է նկատել, որ Կարապետյանն այդ իմաստով բացառություն չէ. նույնն էր կատարվել Նիկոլ Փաշինյանի՝ ամիսներ առաջ աշխատանքից փաստացի անհայտ պատճառներով ազատված նախորդ խորհրդականների կամ օգնականների՝ Արամ Ղարիբյանի, Մհեր Սահակյանի, Արսեն Գասպարյանի ու Արսեն Խառատյանի պարագայում:

Վերջապես ումի՞ց է հասարակությունը հիմնավոր պարզաբանում ստանալու այն հարցի վերաբերյալ, թե ի՞նչ տրամաբանություն է ընկած Նիկոլ Փաշինյանի անկանոն շարժումների հիմքում, կամ արդյոք կա՞ դրանցում որևիցե տրամաբանություն ընդհանրապես: Գուցե պետք է համապատասխան հարցադրումներ ներկայացնել ժամանակին Փաշինյանին մոտ կանգնած, բայց  հեշտությամբ ու անձայն իրենց պաշտոններին հրաժեշտ տված խորհրդականներին ու օգնականներին՝ վերջապես պարզելու համար այս առեղծվածը:

Ու այս ֆոնին պատահական չեն թվում մամուլ պարբերաբար սպրդող հոդվածներն առ այն, որ Փաշինյանին մոտ գտնվող մարդիկ լքում են նրա կաբինետը հենց միայն այն բանի պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակիցների հետ աշխատել, պատշաճ կերպով հարաբերվել, աշխատանքային նորմալ հարաբերություններ հաստատել չգիտի և կառուցողականությունն ու ադեկվատ քննարկումները խորթ են նրա համար:  Այս վարքը վաղ թե ուշ հանգեցնելու է չփարատվող միայնության՝ դրանից բխող նաև քաղաքական հետևանքներով. մարդկանց հետ աշխատելու արվեստին տիրապետելն է այն կարևորագույն գրավականը, որն օգնում է լիդերին արդյունավետորեն լուծել իր առաջ դրված խնդիրներն, մինչդեռ դրա բացակայությունը հանգեցնում է անդառնալի խորտակման, ինչի առաջ էլ, ըստ էության, այսօր կանգնել է Նիկոլ Փաշինյանը…»:

Ամբողջությամբ՝ tert.am