Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը պայմանագիր է ստորագրել Disney ընկերության հետ, որի համաձայն նա հնչյունավորելու է կերպարներին, իսկ ստացված գումարները բարեգործական նպատակներով ուղղելու է փղերի օգնությանը։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Ինչպես նշվում է, Սասեքսի դքսուհին առաջին ձայնագրությունն արել է Սուրբ Ծննդից վեց շաբաթ առաջ՝ նախքան Կանադա մեկնելը։
Հայտնի է, որ պայմանագրից ստացված գումարներն ուղղվելու են «Փղեր առանց սահմանների» (Elephants Without Borders) կազմակերպությանը, որը զբաղվում է վայրի բնության պահպանությամբ և պաշտպանում է կենդանիներին որսագողերից։