Կեղտոտ օդը կարող է օստեոպորոզի զարգացման ռիսկի գործոններից մեկը լինել: Հիվանդության եւ օդի որակի միջեւ գիտնականների հայտնաբերած կապը կարող է օգնել կոտրվածքների պրոֆիլակտիկայի ժամանակ: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Environmental Health ամսագրում:
Նոր հետազոտության ժամանակ գիտնականների միջազգային խումբը վերլուծել է 3717 մարդու, ներառյալ՝ Հնդկաստանի հեռավոր գյուղերից 1711 կնոջ կյանքի պայմանների եւ ոսկորների առողջության մասին տվյալներ:
Գիտնականներն ուշադրություն են դարձրել օդի աղտոտվածությանը, դրանում ածխածին պարունակող մասնիկների առկայությունը: Նման աղտոտում է առաջանում, օրինակ, մեքենայի շարժիչի մեջ վառելիքի այրման ժամանակ կամ ուտելիք պատրաստելիս ածխի կամ վառելափայտի օգտագործման ժամանակ:
Գիտնականները պարզել են, որ մարդկանց մոտ, որոնք հաճախ բախվում են օդի ախտոտվածության հետ, ավելի քիչ է ոսկրային զանգվածը: Հատկապես արտահայտիչ է եղել կապը մանր մասնիկների ազդեցության ժամանակ (առնվազն 2,5 միկրոմետր տրամագծով):
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ օդի որակի եւ ոսկորների առողջության միջեւ կապը կարող է պայմանավորված լինել օքսիդատիվ սթրեսով եւ բորբոքումով, որին նպաստում է օդի աղտոտվածությունը:
Գիտնականները սահմանել են, որ օդի աղտոտվածությունը, որը շնչել են հետազոտության մասնակիցները, հասել է 32,8 միկրոգրամի: Դա գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած վերին շեմը՝ 10 միկրոգրամ:
Հիշեցնենք, որ օստեոպորոզի զարգացման ռիսկի գործոն կարող են լինել նաեւ հորմոնալ խախտումները, սխալ դիետան եւ մարսողության խանգարումները, ինչպես նաեւ որոշ դեղերի ընդունումը: Հիվանդության զարգացման ռիսկը մեծանում է նաեւ նստակյաց կյանքի, ալկոհոլի չարաշահման եւ ծխելու դեպքում: