Չինական ձմերուկը, չինական աճ է գրանցել
Advertisement 1000 x 90

Չինական ձմերուկը, չինական աճ է գրանցել

Ձմերուկի թուփը սովորաբար միաժամանակ 1-4 պտուղ է տալիս, սակայն չինական գյուղատնտեսական տեխնոլոգիաների ընկերությունը նոր տեսակ է ստեղծել, որը վերջերս նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Հաղորդվում է, որ նոր տեսակի ձմերուկի մեկ թուփը 131 պտուղ է տվել:

Շատ պտուղներ տված թուփը մասնագետները տնկել են ապրիլի 26-ին 100 ք.մ տարածքում: Այն այժմ ամբողջությամբ պատված է ձմերուկներով, որոնցից ամենափոքրը կշռում է 5, իսկ ամենախոշորը` 10 կգ: Այս մասին հայտնում է odditycentral.com-ը:

Chinese-Watermelon-Plant-Guinness-World-Record-889x508

Chinese-Watermelon-Guinness-World-Record-Winner-520x400