Երեխաս 1 օր հաճախում է դպրոց, 1 շաբաթ հիվանդանում, մնում է տանը. Բողոքի ակցիա Արարատի մարզի Բարձրաշենի դպրոցում
Advertisement 1000 x 90

Երեխաս 1 օր հաճախում է դպրոց, 1 շաբաթ հիվանդանում, մնում է տանը. Բողոքի ակցիա Արարատի մարզի Բարձրաշենի դպրոցում

Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի բնակիչներն այսօր՝ հունվարի 15–ին, բողոքի ակցիա են անում, պահանջելով նորոգել համայնքի դպրոցը։ Աշակերտների ծնողների խոսքով՝ երեխաները դպրոցի անմխիթար պայմաններից հիվանդանում են։

«Երեխաս 1 օր հաճախում է դպրոց եւ 1 շաբաթ հիվանդանում, մնում է տանը»։

«Երեխաներին մենք չենք ուղարկում, քանի որ ցուրտ է։ Մարզպետը թող գա տեսնի ինչ վիճակ է, որ այս շենքում երեխաները գան դաս անեն։ Նո՞ր տեսավ, որ սեյսմիկ է, եկել է վերջին օրը, նոր հարց են լուծում», ասացին ծնողները։

Համայնքի բնակիչների հետ հանդիպելու էր եկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի օգնական Գեւորգ Մանուկյանը. «Մեկ օրում կամ մեկ շաբաթում ոչ մեկ չի կարող լոկալ ջեռուցում քաշի, հիմնանորոգի դպրոցը։

Մանուկյանի այս դիտարկմանը արձագանքեց ծնողներից մեկը. «Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, թե հարցն ինչու եք այսքան տարիներ շարունակ բարդացրել, որ սեզոնի կեսից նման խնդիր է առաջացել, ինչո՞ւ սեզոնի սկզբից այս հարցը չի լուծվել։ նոր լսեցի, որ ջեռուցման համար բյութե հատկացվել է, ուզում ենք հասկանալ, ինչո՞ւ հարցը չի լուծվել նախապես»։

Մարզպետի օգնականի խոսքով՝ շենքը 3–րդ կարգի վթարային է եւ հարցը լուծելու համար հնարաավոր է քայլեր ձեռնարկեն դպրոցի փոքր մասնաշենքում ջեռուցում ապահովելու համար, որպեսզի ուսումնական պրոցեսը չխաթարվի։

«Մենք շրջեցինք փոքր մասնաշենքով, որն այս պահին չի օգտագործվում եւ որտեղ առաջին հայացքից սեյսմիկ անվտանգության խնդիր չկա։ Մարզպետի հետ հարցը կքննարկենք, ընդհանուր որոշումներ կկայացնենք եւ ավելի կոնկրետ կտեղեկացնենք։  Այս մեծ մասնաշենքի հիմնանորոգման հարցը Կառավարության ծրագրով պլանավորվում է մի քանի տարի հետոյի համար»,– ասաց Մանուկյանը։

news.am



Նման նյութեր