Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը Դաշնային ժողովի նախագահի ուղերձից հետո հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար:
Միևնույն ժամանակ Պուտինը խնդրել է նախարարների կաբինետին կատարել պարտականությունները ամբողջ ծավալով, մինչև նոր կաբինետի ձևավորումը։ ՌԴ նախագահը նաև հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու, և այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին առաջարկելու մտադրության մասին։
«Եթե դրա համար օրենսդրական փոփոխությունների կարիք լինի, ապա կարվի, պատգամավորներից աջակցություն կխնդրեմ», – ասել է նախագահը։
Պուտինը նաև Մեդվեդևին առաջարկել է նոր պաշտոնում զբաղվել պաշտպանության և անվատանգության հարցերով, որոնցով նա զբաղվել է վարչապետի և նախագահի պաշտոննները զբաղեցնելու ժամանակ։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության կազմում գործում են 21 նախարարություններ։