«Ինսայդի թագուհի կհռչակվեի». Սիմոնյանն արձագանքել է ՌԴ կառավարության հրաժարականին
Advertisement 1000 x 90

«Ինսայդի թագուհի կհռչակվեի». Սիմոնյանն արձագանքել է ՌԴ կառավարության հրաժարականին

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կանխատեսել է Ռուսաստանի կառավարության հրաժարականը, երբ լսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին։ Այդ մասին նա գրել է Telegram–ում։

«Ես հարևանիս ասացի` «ըստ տրամաբանության` կառավարությունը պետք է հեռանա»։ Եթե տելեգրամում գրեի, ինսայդի թագուհի կհռչակվեի։ Երբեմն ավելի լավ է գրել, քան խոսել»,–գրել է նա։

Հիշեցնենք` այսօր` հունվարի 15–ին, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել։ ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը Դաշնային ժողովի նախագահի ուղերձից հետո հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար:

Միևնույն ժամանակ Պուտինը խնդրել է նախարարների կաբինետին կատարել պարտականությունները ամբողջ ծավալով, մինչև նոր կաբինետի ձևավորումը։ ՌԴ նախագահը նաև հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու, և այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին առաջարկելու մտադրության մասին։

armeniasputnik.am