Կինն ամբողջ կյանքում միայն չիփսեր է կերել և մահացել է թերսնման պատճառով
Advertisement 1000 x 90

Կինն ամբողջ կյանքում միայն չիփսեր է կերել և մահացել է թերսնման պատճառով

Շառլոտա Բրոդը անգլիական Ուինչեսթեր քաղաքից (Հեմփշիրի կոմսություն) մանուկ հասակից միայն չիփսեր, հավի նագեթսներ և կրեկեր է կերել։ 32 տարեկանում նա մահացել է թերսնման պատճառով։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, Շառլոտան տառապում էր ընտրովի սնվելու խանգարմամբ. նա երբեք բանջարեղեն չի կերել և սնվել է միայն պանրով ու սոխով չիփսերով ու հավի նագեթսներով։ Մայրը փորձել է ստիպել նրան, որ բանջարեղեններ ուտի և դրանք թաքցրել է մյուս մթերքների մեջ, բայց դա չի օգնել, որ Շառլոտան փոխի սննդային հակումները։

Տարիքի հետ նրա հակումները փոփոխության չեն ենթարկվել, և նա շարունակել է սնվել նույն կերպ։ Նա լույս աշխարհ է բերել երկու երեխա, և երկու հղիությունների ժամանակ էլ միայն պանրով չիփսեր է կերել ու խմել գազավորված ըմպելիքներ։ 2011 թվականին կինը դիմել է բժշկական օգնության, բայց բժիշկները չեն կարողացել օգնել նրան փոխել սննդակարգը։ Շառլոտան հրաժարվում էր ուտել և խմել, նրա սիրտը միշտ խառնում էր, ինչի պատճառով նրա կոկորդը սևացավ։

Դուստրերին Շառլոտան նորմալ էր կերակրում, բայց ինքը շարունակում էր չիփս ու կրեկեր ուտել և խմել գազավորված ըմպելիք։ 2019-ին բժիշկները նրան ասացին, որ կմեռնի, եթե շարունակի այդպես սնվել, բայց անգամ դա չփոխեց նրա սննդային սովորությունները։

2019 թվականի հունվարի 3-ին նրան հոսպիտալացրին այն բանից հետո, երբ 6 շաբաթ գամվել էր անկողնին։ Հունվարի 18-ին նա մահացավ հիվանդանոցում։

Բրոդի մահվան հետաքննության ժամանակ նրա եղբայրն ասել է, որ պետք էր նրան հոգեբույժի մոտ տանել։

Շրջանի քորոներ Սամանթա Մարշը տեղեկացրել է, որ սննդային վարքի խանգարումները բարդ բան են, քանի որ դժվար է ստիպել մարդուն սնվել ինչպես հարկն է։ Նա ինքնասպանության եզրակացություն չի տվել, քանի որ Բրոդը ինքն իրեն սպանելու ուղղակի մտադրություն չի ունեցել։ Նրա տված եզրակացությունում ասվում է, որ կինը «մահացել է թերսնման պատճառով, որն առաջ է եկել բավականաչափ սնունդ և ըմպելիքներ ընդունել հրաժարվելուց, ինչը հանգեցրել է ներքին օրգանների բազմաթիվ ախտահարումների»։

Նման դեպք տեղի է ունեցել նաև Չինաստանում. Հուայան անունով 24-ամյա աղջիկը մահացել է մշտական թերսնման պատճառով։ Նա կերել է միայն մարինացված կծու տաքդեղ, և կյանքի վերջում ընդամենը 22 կիլոգրամ էր։

Լուսանկարը՝ Շառլոտա Բրոդի անձնական արխիվից

med.news.am