ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստի՞նն է երաժշտություն գրել Լեպսի երգերի համար. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստի՞նն է երաժշտություն գրել Լեպսի երգերի համար. armeniasputnik.am

Դաշնային հարկային ծառայության ղեկավար, Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը երաժշտություն է գրել հայտնի երգիչ Գրիգորի Լեպսի մի քանի երգերի համար։ Այդ մասին «Վեդոմոստիին» ասել են Միշուստինի հետ լավ  ծանոթ զրուցակիցները։

Հղում անելով Ռուսաստանի հեղինակային իրավունքների ռեեստրին` պարբերականը նշում է, որ Միխայիլ Միշուստինը Լեպսի կատարած «Մոխիր» և «Իսկական կին» երգերի երաժշտության հեղինակն է։ Թերթի աղբյուրները նշում են, որ ծննդյան տարեթվերը համընկնում են։

Ասվում է նաև, որ 2012թ–ին Սբերբանկի կառավարման նախագահ Գերման Գրեֆը, «Կոմերսանտ» թերթի  միջոցով Միշուստինին շնորհավորելով ծննդյան 46–ամյակի կապակցությամբ, նշել է դաշնային պաշտոնյայի երաժշտական տաղանդի մասին։

Լեպսի ներկայացուցիչ Վլադիմիր Ուրյուպինը պարբերականին հայտնել է, որ «Մոխիր» և «Իսկական կին» երգերի հեղինակը Դաշնային հարկային ծառայության ղեկավարը չէ, այլ նրա անվանակիցը։ «Վեդոմոստին» դրա հետ կապված մեկնաբանություն է խնդրել Միշուստինի ներկայացուցչից։

Թերթի աղբյուրները պատմում են նաև, որ Միշուստինը սիրում է հանպատրաստից համերգներ կազմակերպել ընկերների համար, ճանաչում է շատ երաժիշտների և շոումենների, սիրում է դիտել Comedy Club և համակրում է Իվան Ուրգանտին։

armeniasputnik.am