«ՀՀ Վարչապետի հորդորով Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող երկու եզակի քանդակները կվերականգնվեն. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան
Advertisement 1000 x 90

«ՀՀ Վարչապետի հորդորով Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող երկու եզակի քանդակները կվերականգնվեն. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է .

«Դրական լուրերի շարքից.

Եթե կհիշեք, անցյալ տարեսկզբին խոսել ենք Կոտայքի մարզում՝ Երեւան-Սեւան մայրուղու հարեւանությամբ վեր խոյացող երկու եզակի քանդակների վերականգնման անհրաժեշտության մասին, որոնք այսօր թալանված եւ գործնականում ոչնչացված վիճակում են։

Խոսքը Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող՝ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» եւ Չարենցավանի հատվածում վեր խոյացող՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակների մասին է, որոնց վերականգնման եւ հարակից տարածքների բարեկարգման անհրաժեշտության մասին միտքը հղացել էր ՀՀ Վարչապետը՝ անմիջապես թավշյա հեղափոխությանը հաջորդած ամիսներին, պատրաստակամություն հայտնելով, անհրաժեշտության դեպքում, իր իսկ պահուստային ֆոնդից ֆինանսավորելու բոլոր անհրաժեշտ ծախսերը։

Եւ այսպես, այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեր գործընկերների գործուն ջանքի ներդրմամբ երկու քանդակների վերականգնման ու դրանց հարակից տարածքների բարեկարգման, այդ թվում՝ պատվանդանների վերակառուցման ու տարածքների գիշերային լուսավորության, նախագծանախահաշվային բոլոր աշխատանքներն ավարտված են եւ շուտով կմեկնարկեն դրանց վերականգնման ու վերատեղադրման աշխատանքներն իրականացնելու մրցույթները։

Լիահույս եմ՝ գարնանամուտին արդեն առարկայական առաջընթաց կգրանցենք այս ուղղությամբ, թեպետ տարածքներից մեկի տնօրինման հետ կապված խնդիրներ ունենք «ժառանգած», որոնք այս պահին վիճարկվում են դատական կարգով։ Այդ մասին սակայն կխոսենք հաջորդիվ։

#ԷտալոնայինԿոտայք ունենալու’ ենք»: