Այրել է կամուրջները. Մեգան Մարքլն աշխատանքից ազատել է անձնակազմին
Advertisement 1000 x 90

Այրել է կամուրջները. Մեգան Մարքլն աշխատանքից ազատել է անձնակազմին

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, որոշել է հետ չնայել. նախկին դերասանուհին աշխատանքից ազատել է բոլոր բրիտանացի աշխատողներին։

Մինչ արքայազն Հարրին փորձում է հարթել թագավորական կարգավիճակից հրաժարվելու իրենց անսպասելի որոշման տարաձայնությունները, նրա կողակիցը նոր կյանք է կառուցում Կանադայում։ Պարզվել է, որ Վինձորում գտնվող վերանորոգված տունն այլևս պետք չէ, և ամուսինները տնային անձնակազմի ծառայությունների կարիք չունեն։

Ինչպես հաղորդել է Daily Mail պարբերականը, Մեգան Մարքլը աշխատանքից ազատել է ամբողջ բրիտանական անձնակազմին։

Թագավորական պաշտոնյաները նշել են, որ Մարքլը հեշտությամբ հրաժեշտ է տվել այն անձնակազմին, որին նախկինում ընտրել են առանձնահատուկ բծախնդրությամբ։ Եվ դա վկայում է, որ այլևս հետ չի վերադառնա։

Նշվում է նաև, որ ավելի վաղ դուքսը և դքսուհին հասկացնել են տվել, որ ուզում են պահպանել նստավայրը, բայց սկսել են նոր տուն որոնել Կանադայում։ Հայտնի է դարձել, որ այլ երկիր տեղափոխվելու զույգի ծրագրերն առաջացրել են տեղի բնակիչների բացասական արձագանքը։

armeniasputnik.am