«Ավել բան գիտես, գնա ՀՔԾ, թե չէ օդի մեջ խոսում են ոչնչությունները». Լևոն Քոչարյան
Advertisement 1000 x 90

«Ավել բան գիտես, գնա ՀՔԾ, թե չէ օդի մեջ խոսում են ոչնչությունները». Լևոն Քոչարյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը Թվիթերի մեկնաբանություններում մասնակցել է քննարկումների՝ կապված երեկ տեղի ունեցած դեպքի եւ Հայաստանում իրականացված սպանությունների վերաբերյալ։

Կարեն Վրթանեսյան անունով օգտատերը գրել է․ «Մի հատ շտապ գրեք, որ Ռոբի ձեռագիրն ա… Իսկ գուցե Վանեցյանի վրա՞ գցենք։ Լավ, դու էլ գրի, որ Վանեցյանի մատը հաստատ խառն ա։ Բայց կարո՞ղ ա Նիկոլն ա հրահանգել։ Լավ, ուրեմն մի հատ ֆեյքով Ֆեյսում էդ տարբերակը գրի, մենք… ։

Մի օգտատերեր էլ գրել է․ «90-ականները համարյա 11 տարի առաջ էր, երբ իշխանական էլիտայի հրամանով կրակում էին խաղաղ քաղաքացիների վրա»։

Վերջինիս արձագանքել է Լևոն Քոչարյանը․ «Երեկվանից ինձ պարզ դարձավ քո մանիպուլյատիվ, ոչ օբյեկտիվ, հնարավոր ա նաև ուղղորդված լինելը: Հետդ դիսկուսիա անելու րիզոն չկա: 2 տարիա՝ էս ասածդ չեն կարում ապացուցեն: Ավել բան գիտես, գնա ՀՔԾ, թե չէ օդի մեջ խոսում են ոչնչությունները: Չշարունակելի․․․

Քո նշածներից մենակ Նաղդալյանն ա 2000-ականների մեջ մտնում: Կատարողներն էլ, պատվիրատուն էլ բացահայտվել են: 90-ական ասելով՝ ժամանակաշրջան եմ նկատի ունեցել, առանց անձնավորելու: Դու ուրիշ տեղ ես տանում: Պետք չի»:

hraparak.am