The Times-ին հայտնի է դարձել, որ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը պայմանագիր է ստորագրել Disney ընկերության հետ: Գործարքը հետաքրքիր դրույթ է պարունակում: Մեգան Մարքլը հնչյունավորելու է ընկերության հերոսներին, իսկ Disney-ը փղերի պաշտպնության Elephants Without Borders ֆոնդին նվիրատվություն է կատարելու:
Ըստ աղբյուրի տվյալների, այս գործարքը կնքվել է շատ ավելի վաղուց, քան դուքսն ու դքսուհին արեցին թագավորական ընտանիքը լքելու վերաբերյալ իրենց ցնցող հայտարարությունը: Նշանակում է՝ իրենց կյանքի հետագա ընթացքը ամուսինները որոշել են Սուրբ ծննդյան տոներից և Կանադա ուղևորությունից առաջ:
Ըստ արևմտյան փորձագետների, սա նախկին դերասանուհու մարտավարական քայլն է՝ Հոլիվուդում հաղթական վերադարձի համար, որտեղ նոր կարգավիճակում նրա պայմանգրերը կարող են երաշխավորել տասնյակ միլիոնավոր դոլարներ (տարեկան մինչև հարյուր միլիոն դոլար): Եվ, հետևաբար, ֆինանսական անկախությունը, որը զույգը նշել էր հայտարարության մեջ, դառնում է բավականին նշանակալի և իրական:
Անի Գաբուզյան