Քանի՞ ձեռնարկություն ունի Դոնալդ Թրամփն Ադրբեջանում
Advertisement 1000 x 90

Քանի՞ ձեռնարկություն ունի Դոնալդ Թրամփն Ադրբեջանում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամերիկյան ԶԼՄ-ները շարունակում են կանխատեսումներ անել, թե ինչ կարող է պատահել հունվարի 20-ից հետո, երբ իշխանությունն անցնի Դ.Թրամփին… ԶԼՄ-ների կածիքով Թրամփին դժվար կլինի իր սեփական շահերը տարանջատել երկրի շահերից և տեղի կունենա բախում՝նախագահ Դ.Թրամփի և գործարար Դ.Թրամփի միջև…

Այսպիսով՝ նորընտիր նախագահը ստիպված կլինի ղեկավարել երկու կայսրություններ՝ իր սեփականը և ԱՄՆ-ն…
Ամերիկյան The Washington Post- ը հաղորդում է, որ Դ.Թրամփն ԱՄՆ-ից դուրս ունի 113 միջազգային ձեռնարկություններ 18 երկրներում… Ամենաշատ ձեռնարկությունները Թրամփն ունի Հնդկաստանում՝ 16-ը… Հաջորդիվ գալիս են ՄԱԷ-ն՝ 13,Կանադան՝ 12,Չինաստանը՝ 9, Ինդոնեզիայում, Պանամայում և Սաուդյան Արաբիայում՝ 8-ական, Շոտլանդիայում՝ 7, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ՝ 5, Քաթարում, Իսրայելում, Բրազիլիայում, Իռլանդիայում՝ 4-ական, 2-ական՝ ՀԱՀ-ում, Ֆրանսիայի գաղութներում, Ուրուգվայում և Թուրքիայում, Բերմուդյան կղզիներում՝ 1…

Ամերիկյան ԶԼՄ-ները արդեն մանրամասներ են հաղորդում, թե ինչպես է Դ.Թրամփն իր նախագահ ընտրվելն օգտագործում անձնական շահերի համար… Օրինակ,երբ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին զանգահարել է, որ շնորհավորի Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ, վերջինս խնդրել է Արգետնինայի նախագահին հեշտացնել թույլտվության տրամադրման գործընթացն իր նախագծին,որն իրականացվում է Բուենոս Այրեսում… Թրամփի դուստրը՝ Իվանկան, վերջերս ներկա էր նաև Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ հանդիպմանը… Ամերիկյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Թրամփն իրականացնում է բիզնես ծրագրեր Ճապոնիայում և Իվանկան պատահական չէ, որ գտնվել է այդ հադիպմանը…

Սակայն մեզ ավելի հետաքրքիր է Ադրբեջանի և Թրամփի «փոխհարաբերությունները»,քանի որ մինչ այժմ բոլորս գիտեիք Թրամփի և Բաքվի համատեղ ՄԵԿ ծրագրի մասին՝ «Trump International Hotel & Tower Baku»-ի, որից Թրամփը տարեկան վաստակում է 2-2,5 միլիոն դոլար… Բաքվի բռնապետի և Թրամփի ընտանիքի միջև միջնորդ է հանդիսանում Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին՝ Անար Մամեդովը, ով հիմնականում բնակվում է ԱՄՆ-ում և այնտեղ է «լվանում» ոչ միայն իր հոր, այլև Ալիևների ընտանիքի միլիարդները…

Անար Մամեդովը նաև ԱՄՆ-ում զբաղվում է Ադրբեջանի լոբբիզմով և աչքի է ընկնում բավական ակտիվ հակահայ գործունեությամբ…

Նա հպարտանում է իր մտերմությամբ Թրամփի դստեր՝ Իվանկայի հետ,ով հիմա զբաղվում է Դոնալդ Թրամփի բիզնես-կայսրության գործերով… Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև տեղեկատվական արտահոսք են կազմակերպել, ըստ որի՝ Անարը հրավիրված է Դ.Թրամփի երդմնակալությանը…

Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ում քարոզարշավի ժամանակ Հանրապետական կուսակցության թեկնածու Դ.Թրամփը փորձելով թաքցնել իր և բռնապետական Ադրբեջանի միջև կապը հրահանգել էր իր ընկերության պաշտոնական էջից (trump.com) հեռացնել «Trump International Hotel & Tower Baku» պրոեկտի մասին տեղեկությունը…

Հետաքրքիր է,թե որո՞նք են մյուս 4 ձեռնարկությունները,որոնց մասին ակնարկում է The Washington Post- ը, սակայն ոչ ոք դրանց մասին ԴԵՌ չգիտի… Պարզվում է՝ Թրամփ-Ալիև կապն ավելի «խորն» է, քան եզրակացնում էինք…»:



Նման նյութեր