Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել. hraparak.am
Advertisement 1000 x 90

Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել. hraparak.am

Երեկ տեղի է ունեցել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը: hraparak.am-ի փոխանցմամբ՝ Գ. Կուտոյանին հրաժեշտ տալու էին եկել էքս նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ականներ, ուժայինների նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Յուրի Խաչատուրովը, Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, ներկա էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Իշխանական թևից ներկայացել էին իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ծաղկեպսակ էր ուղարկել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Վարչապետ Փաշինյանը, հիշեցնենք, ցավակցական ուղերձ չէր հղել Կուտոյանների ընտանիքին, միայն կառավարության լրատվական վարչությունից էին ասել, որ վարչապետը ցավակցում է: Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել, սգո սրահի աջ և ձախ կողմերում տեղադրված էին Սերժ Սարգսյանի և նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ուղարկված ծաղկեպսակները: