Համատիրություններին կատարվող վճարումների ձևաչափի փոփոխությունն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Համատիրություններին կատարվող վճարումների ձևաչափի փոփոխությունն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից

Համատիրություններին կատարվող վճարումների ձևաչափում սպասվում են փոփոխություններ: Ապրիլի 1-ից բազմաբնակարան շենքի բնակիչները համատիրությունների գումարները կտան ոչ թե կառույցի աշխատողին, այլ կվճարեն կոնկրետ հաշվի համարին: Այսինքն՝ գումարի հավաքագրման գործընթացում համատիրությունների աշխատողներն այլևս դեր չեն ունենա: Այս առնչությամբ օրենսդրական նախաձեռնություններն Ազգային ժողովում են:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, ով օրենսդրական փոփոխությունների հեղինակն է, նշեց, որ այս քայլի նպատակն է համատիրությունների վճարումները դարձնել թափանցիկ: