The Guardian. Amazon-ի հիմնադրի հեռախոսը կոտրելուն մասնակից է սաուդյան թագաժառանգը
Advertisement 1000 x 90

The Guardian. Amazon-ի հիմնադրի հեռախոսը կոտրելուն մասնակից է սաուդյան թագաժառանգը

2018 թ.-ին Amazon-ի հիմնադիր և The Washington Post-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսի բջջային հեռախոսը կոտրվել է վնասակար ֆայլի օգնությամբ, որը, դատելով ըստ ամենայնի, նրան ուղարկվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի անձնական հեռախոսահամարից՝ WhatsApp մեսենջերով: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Ըստ հրատարակության՝ վնասակար ֆայլը եղել է տեսանյութում, որով Բեզոսը հաղորդագրություններ է ուղարկել WhatsApp-ում:

Արդյունքում, Amazon-ի հիմնադիրի հեռախոսից մի քանի ժամվա ընթացքում զգալի քանակությամբ տեղեկատվություն ներբեռնվեց:

Թե ինչ տեղեկություններ են եղել և ինչպես են դրանք օգտագործվել, չի նշվում:

Իր հերթին, ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը Twitter-ի իր էջում գրել է, որ անհեթեթ է համարում ԶԼՄ-ների ենթադրությունները, որ Թագավորությունն առնչություն ունի այս միջադեպին:

blognews.am