Ինչո՞ւ է արևմուտքը Փաշինյանին նման վստահության կանխավճար է տալիս
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է արևմուտքը Փաշինյանին նման վստահության կանխավճար է տալիս

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճիշտն ասած ես էլ էի անհամբեր սպասում տարատեսակ միջազգային վարկանիշային տվյալներին: Ինձ հետաքրքիր էր արևմտյան համակարգի երեսպաշտության սահմանները: Իմանալով, որ Հայաստանում քաղաքական և մերձքաղաքական սպանությունները ռեկորդներ են խփում, որ լրատվականների վրա հարձակումները պարբերաբար բնույթ են կրում, որ տենդեր բառի մասին պետությունը առհասարակ մոռացել է ու պետական միջոցները անբռնազբոս մսխվում են,քանի դեռ վերև ես մուծվում, ի՞նչ են ասում «փորձագետները»: Առաջին ծիծեռնակը Economist-ի վարկանիշն էր, որը ավանդաբար քայլառաստների հիմնական փիառշիկն է: Անցած տարի նրանք Հայաստանը տարվա երկիր էին ճանաչել ու ևս մի քանի գովեստի հոդվածներ նվիրել, իսկ հիմա ճանաչել են ժողովրդավարության փարոս առնվազն կովկասի մակարդակով: Ենթադրում եմ նույնը կլինի Transparency-ի կոռուպցիոն աղյուսակում, ու Freedom House-ի խոսքի ազատության սանդղակում: Սա պարզ է ու ակնկալելի:

Մեզ պետք է ուրիշ բան հետաքրքրի. լավ, բա ո՞րն է պատճառը, որ արևմուտքը Փաշինյանին նման վստահության կանխավճար է տալիս: Ընդ որում, կանխավճարը ոչ միայն վիրտուալ տեղեկատվական աջակցության տեսքով է, այլ շատ շոշափելի նյութական՝ Հայաստանը դարձել է միջազգային մակարդակի փողերի լվացման կենտրոն: Հիմա այս ամենի նպատակը ո՞րն է: Ի՞նչ են իրենք ակնկալում Փաշինյանից այս ամենի դիմաց: Ինչո՞ւ Սիրիան հեղաշրջումից անմիջապես հետո վիզային ռեժիմ մտցրեց: Ինչո՞ւ Իրանը սկսեց կապերը խզել: Ինչո՞ւ են ադրբեջանցիք ամեն կերպ արտահոսքեր կազմակերպում, ո՞ր հարցում են վռազեցնում: Ու վերջապես, ինչո՞ւ Փաշինյանին թույլ չեն տալիս ՊՆ բյուջեն ավելացնել»:

Ճիշտն ասած ես էլ էի անհամբեր սպասում տարատեսակ միջազգային վարկանիշային տվյալներին: Ինձ հետաքրքիր էր արևմտյան համակարգի…

Gepostet von Artur Danielyan am Mittwoch, 22. Januar 2020



Նման նյութեր