Աշխարհի բազմաթիվ օդանավակայաններ սկսել են ստուգել ուղեւորներին կորոնավիրուսի կապակցությամբ
Advertisement 1000 x 90

Աշխարհի բազմաթիվ օդանավակայաններ սկսել են ստուգել ուղեւորներին կորոնավիրուսի կապակցությամբ

Աշխարհի տարբեր երկրներում միջազգային օդանավակայանները հսկողության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ: Այդ մասին հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով արեւմտյան ԶԼՄ-ներին:

Հունվարի 23-ին Չինաստանից ժամանող ուղեւորների ստուգում սահմանելու մասին հայտարարել Է Դուբայի միջազգային օդանավակայանը, որն ամենածանրաբեռնվածներից մեկն Է համարվում աշխարհում: Օդային հանգրվանի ղեկավարությունում նշել են, որ մասնագետները, գլխավորապես, չափելու են ուղեւորների ջերմությունը: Հատուկ միջոցառումներ են սահմանվել նաեւ Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում: Լոնդոնի «Հիթրոու»-ում ինքնաթիռները, որոնք ժամանում են այն երկրներից, որտեղ արդեն գրանցվել են վարակման դեպքեր, տեղավորվում են հատուկ գոտում, որը գտնվում Է 4-րդ թերմինալում: Այնուհետեւ անցկացվում են ուղեւորների ստուգումներ՝ համոզվելու, որ նրանցից ոչ ոք հիվանդ չԷ:

Մալայզիայի իշխանություններն իրենց հերթին սկսել են բժշկական ստուգումներ անցկացնել իրենց բոլոր սահմաններում, ինչպես նաեւ Քուալա-Լումպուրի օդանավակայանում: Ուղեւորներին, որոնք ավիաչվերթերով ժամանում են Չինաստանից, ստուգում են նաեւ ասիական այլ երկրներում, այդ թվում՝ Ֆիլիպիններում եւ Բանգլադեշում: ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում նույնպես գործում են անվտանգության խստացված միջոցներ, մասնավորապես, Սան-Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի եւ Լոս-Անջելեսի ավիահանգրվաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: