Համայն Վրաց Պատրիարք-կաթողիկոս Իլիա Բ-ին պառկեցրել են Բաթում սեւծովյան քաղաքի (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) կլինիկաներից մեկում, որտեղ նա պլանային հետազոտություն Է անցնում: Այդ մասին հայտնել Է Rustavi2 հեռուստաալիքը:
Պատրիարքի անձնական բժիշկ Ցիսանա Շարտավայի խոսքով՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի առողջական վիճակը չի վատացել, իսկ նրան ստացիոնար են տեղափոխել իր՝ Պատրիարքի եւ նրա մերձավորների ցանկությամբ: «Փաստորեն ամեն տարի փետրվարին՝ տոներից հետո, մենք պլանային հետազոտություն ենք անցկացնում կա՛մ Վրաստանում, կա՛մ արտասահմանում: Մենք պետք Է հետազոտություն անցկացնեինք նրա Թբիլիսի ժամանելուց հետո: Այնտեղ մերձավորներն այցելել են նրան եւ լավ կլինիկա առաջարկել Բաթումում: Այդ պատճառով հետազոտությունները կատարվում են այնտեղ»,- ասել Է Շարտավան:
Հունվարի 4-ին լրացել Է Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետի 87 տարին, հաղորդել Sputnik-ը: