Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետ է վերադարձել օդանավակայան շասսիի անսարքության պատճառով
Advertisement 1000 x 90

Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետ է վերադարձել օդանավակայան շասսիի անսարքության պատճառով

Եկատերինբուրգից Երևան մեկնած ինքնաթիռը հետ է վերադարձել Եկատերինբուրգի օդանավակայան, քանի որ ահազանգել է շասսիի անսարքության տվիչը: Ոչ ոք չի տուժել: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի գծով Ուրալյան հետաքննչական վարչությունը

Գերատեսչությունը մանրամասնում է, որ Airbus А320-ը «Կոլցովո» օդանավակայանից մեկնել Է տեղական ժամանակով 07:35-ին (Երևանի ժամանակով 06:35-ին), սակայն մոտավորապես մեկ ժամ անց ինքնաթիռը, որում եղել Է 65 ուղևոր, անձնակազմի հինգ անդամ, հարկադրաբար հետ Է վերադարձել:

«Օդանավի բարձրանալու ընթացքում գործել Է շասսիի անսարքության տվիչը, այդ կապակցությամբ օդանավի հրամանատարը որոշում Է ընդունել ինքնաթիռը վերադարձնել մեկնաթռիչքի օդանավակայան: Օդանավը բարեհաջող վայրԷջք Է կատարել մեկնման օդանավակայանում: Ուղևորները, անձնակազմի անդամները չեն տուժել: Օդանավը չի վնասվել»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Հետաքննչական վարչությունը ստուգում Է սկսել այդ փաստով, գերատեսչության աշխատակիցները պարզում են դրա պատճառներն ու հանգամանքները: «Կոլցովո» առցանց-տաբլոյի տեղեկատվությամբ՝ ինքնաթիռը վերստին նշված երթուղով մեկնել Է Երևանի ժամանակով 09:35-ին, չվերթն իրականացնում Է «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը: Ուրալյան տրանսպորտային դատախազությունը փոխադրողի կողմից թռիչքների անվտանգության օրենսդրության կատարման ստուգում Է սկսել, հաղորդվում Է գերատեսչության կայքում: Հսկիչ մարմինը ճշտում Է, որ գործնականում թռիչքից անմիջապես հետո օդային երթևեկության կառավարման կենտրոնում օդանավի հրամանատարից հաղորդում Է ստացվել առջևի շասսիի փեղկերի անսարքության ցուցիչի գործելու մասին:



Նման նյութեր