«Ճանապարհ» արահետի վրա աշխատելիս հին ու սիրուն շա՜տ արահետներ գտանք Տող գյուղի շուրջ։ Դրանցից մեկն անվանեցինք «Գտչավանքի Շրջանաձեւ արահետ»:
Թրեյլզ ֆոր Չեյնջ-ի թիմը մաքրել է արահետն անանցանելի խոտերից, ճյուղերից եւ գծանշել այն:
8.2 կիլոմետր երկարություն ունեցող շրջանաձեւ արահետն սկսվում է 300 տարվա պատմություն ունեցող Մելիքի պալատից, ապա հասնում Տողասարի գագաթին գտնվող Գտչավանքի վանական համալիր:
Արահետի հետագիծը՝ https://www.hikingproject.com/…/70843…/gtichavank-loop-trail