ԿԺԴՀ-ում եռօրյա սուգ է հայտարարվել Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ: Այդ մասին այսօր գրել է «Նոդոն սինմուն» կենտրոնական հյուսիսկորեական թերթը: Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտկոմի, Գերագույն ժողովրդական ժողովի մշտական խորհրդի և ԿԺԴՀ-ի նախարարների կաբինետի՝ դրանում հրապարակված հրամանագրի համաձայն՝ նոյեմբերի 28-ից մինչև 30-ը երկրի կենտրոնական հիմնարկություններում և տեղերում կբարձրացվեն սգո դրոշներ:
Նոյեմբերի 27-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցավակցական հեռագիր է ուղարկել Կուբա:
Ֆիդել Կաստրոն 90 տարեկան հասակում մահացել է նոյեմբերի 25-ին, ինչի մասին նրա եղբայրը՝ Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոն, հայտարարել է պետական հեռուստատեսությամբ: Կուբայական հեղափոխության առաջնորդի հուղարկավորությունը նշանակված Է դեկտեմբերի 4-ին Սանտյագո դե Կուբայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: