«Ավելի լավ կլինի հրապարակային պատասխանես, թե դու ի՞նչ փաստաթղթի շուրջ ես բանակցում»
Advertisement 1000 x 90

«Ավելի լավ կլինի հրապարակային պատասխանես, թե դու ի՞նչ փաստաթղթի շուրջ ես բանակցում»

Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էլի Արցախի հարցում մեղադրեց նախկիններին ՝ հող հանձնելու մեջ, թե բա Սերժ Սարգսյանը պատրաստվում էր հանձնել յոթ շրջանները:

Մի ժամանակ էլ Քոչարյանին էր մեղադրում Մեղրին հանձնելու մեջ:

Փաստացի՝ ով վերջին անգամ եղել է Արցախում կփաստի, որ յոթ շրջաններն ու Մեղրին իրենց տեղում են:

Ու ամեն անգամ լաց ու կոծ դնելով, թե Արցախի հարցում վատ ժառանգություն եմ ստացել, մի տեսակ անլուրջ է:

Ավելի լավ կլինի հրապարակային պատասխանես, թե դու ի՞նչ փաստաթղթի շուրջ ես բանակցում, որովհետև հանրությանը Արցախյան բանակցություններից մի քանի թեզ է հայտնի՝ այն որ կարգավորումը պետք է ձեռնտու լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովրդի համար,որ Ալիևը կիրթ մարդ է, ու էլի մի քանի անսովոր հայտարարություններ»:

Էլի Արցախի հարցում մեղադրեց նախկիններին ՝ հող հանձնելու մեջ, թե բա Սերժ Սարգսյանը պատրաստվում էր հանձնել յոթ …

Gepostet von Աղվան Պողոսյան am Samstag, 25. Januar 2020