Նկարիչ Սուքիաս Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը.
Ոչ մեկին չեմ ուզում վիրավորած լինել, սա ուղղակի իմ անձնական կարծիքն է:
Լավ կլիներ քոմենթները լինեին արհեստավարժների կողմից, իսկ հեղինակին չեմ մեղադրում, նա արել է այնպես, ինչպես պատկերացրել է:
Առաջինը, որ աչքի է ընկնում, դա կենտրոնում խաչ հիշեցնող կելտական զարդանախշն է…
Հայկական խաչերը դեռ ուրարտական շրջանից եղել են ծաղկող, իսկ կելտականը համադրություն է սկանդինավյան Թորի և Օդինի տարբերանշանների:
Երկրորդը՝ դա տակի եռագույն ժապավենն է, որն ըստ հերալդիկայի կանոնների ոչ թե դրոշ, այլ կարգախոսի համար է:
Երրորդը՝ ցորենի հասկի և նռան ճյուղի համադրությունն է:
Նռան ճյուղ պատկերելուց ամենաքիչը երեք պտուղ են պատկերել, որպես կենաց ծառ, և այն ցորենի հասկի հետ Ամանորի դիցին կարող էր նվիրվել:
Տվյալ դեպքում դափնին ավելի տեղին կլիներ:
Չորրորդ՝ առյուծի դիմացի թևերը կապ չունեն կենդանու հետ, և ներքևը բերած օրինակը՝ Սերովբենների թևերն են:
Հինգերորդ՝ թրերի կոթերը քիչ հավանականություն ունեն հայկական լինելու, և հետո կարծես նույն ուղղության վրա չեն /Ժամանակակից զինանշաններում աշխատում են հին զենքեր չցուցադրել, իսկ ցուցադրելուց էլ հիշեցնեմ, որ ՄԵՐԸ՝ նետն ու աղեղն է եղել միշտ…
Հ.Գ. Հեղինակին հրավիրում եմ ուտել-խմելու: