Մեկ տարվա ընթացքում երեք անգամ ավելի շատ ավտոմեքենա է ներմուծվել Հայաստան
Advertisement 1000 x 90

Մեկ տարվա ընթացքում երեք անգամ ավելի շատ ավտոմեքենա է ներմուծվել Հայաստան

Հայաստանի Հանրապետություն 2019թ. ընթացքում ներմուծվել է 189 հազար 018 ավտոմեքենա, որը շուրջ երեք անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը։

Այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«Իրականացվել է ավտոտրանսպորտային միջոցների ձևակերպումները ՊԵԿ հյուսիսային ավտոմաքսատուն-վարչություն տեղափոխելու գործընթացը, ինչի արդյունքում երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող տրանսպորտային միջոցների հոսքը աստիճանաբար վերաուղղվել է դեպի Գյումրի: 2019 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 189.018 հատ ավտոմեքենա, որը շուրջ երեք անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը»,- ասաց Փաշինյանը: