Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտը զոհվել է մասնավոր ուղղաթիռի (Sikorsky S-76) կործանման հետեւանքով, հաղորդում է TMZ-ն, որը տեղեկության սկզբնաղբյուրն է։
Որեւէ պաշտոնական հաստատում դեռ չի հետեւել, որ բասկետբոլիստը զոհվածների թվում է։ Նշվում է, որ Բրայանտին պատկանած ուղղաթիռում օդաչուից բացի եղել է չորս ուղեւոր։ Բրայանտի կինը չի եղել ուղղաթիռում։
Բրայանտը մշտապես օգտվել է ուղղաթիռից դեռ «Լոս Անջելես Լեյքերսում» հանդես գալու տարիներից։
Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոն է։ Կարիերայի ամբողջ ընթացքում՝ 1996-ից հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերսում»։
ԱՄՆ-ի հավաքականում կազմում դարձել է 2008թ․ Պեկինի եւ 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն։
Ավելի մանրամասն՝ news.am