ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։
«Խորապես ցավակցում ենք Էլյազիգում նախօրեին տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով մահացածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնասված շրջանների վերականգնում»,- նշվում է «Թվիթեր»-ում ՀՀ ԱԳՆ մկրոբլոգում կատարված գրառման մեջ: