Շոտլանդիայից տղամարդը եղունգները կրծելու սովորության պատճառով մահացու վտանգավոր ինֆեկցիայով է հիվանդացել: Նրա ձեռքի լուսանկարները հրապարակել է բարեկամուհին՝ Կարեն Փիթը:
Daily Mail պարբերականը հայտնում է, որ հունվարի 8-ին տղամարդուն, ում անունը չի նշվում, տեղափոխել են Գլազգոյի հիվանդանոց, որտեղ պառկեցրել են անհետաձգելի օգնության բաժանմունքում:
Բժիշկներն ընդգծել են, որ բուժումն ուշացնելու դեպքում ինֆեկցիան կարող էր տարածվել ձեռքով եւ մահվան հանգեցնել: Տղամարդուն վիրահատել են, որից հետո հակաբիոտիկներով կաթիլային են միացրել: Նա զրկվել է եղունգից, որը բժիշկների խոսքով, կարող է այլեւս չվերականգնվել:
«Այս մարդն ուղղակի շատ է սիրում եղունգները կրծել,- նշել է Կարենը: – Խնդրում եմ, ձեր եղունգները մի՛ կրծեք»:
Մեկնաբանողներից մեկը խոստովանել է, որ վերջերս սթրեսի պատճառով սկսել էր եղունգները կրծել, բայց բորբոքված մատի սարսափելի լուսանկարները իրեն ստիպել են դա անելուց հրաժարվել:
Ավելի մանրամասն՝ news.am