Վարչապետը հանդիպում է ունեցել Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարի հետ
Advertisement 1000 x 90

Վարչապետը հանդիպում է ունեցել Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Տաֆանելլիի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանական ոլորտում և ողջունել գեներալի այցը Հայաստան հատկապես այս օրերին, երբ նշվում է Հայկական բանակի 28-ամյա հոբելյանը։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, ոը ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկկողմ փոխգործակցության մակարդակի բարձրացմամբ և վստահություն հայտնել, որ Լի Տաֆանելլիի այցը կնպաստի դրան։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես պաշտպանության, այնպես էլ այլ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։



Նման նյութեր